ԱՄՆ-ում փոթորիկների հետևանքով 16 մարդ է մահացել

ԱՄՆ Միսսուրի և Կենտուկի նահանգներում տեղի ունեցած փոթորիկների հետևանքով մահացել է առնվազն 16 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հաղորդում է NBC-ն։

Ավելի վաղ NBC-ի տեղական մասնաճյուղը հայտնել էր, որ Արևմտյան Վիրջինիայում ուժեղ ամպրոպների հետևանքով երկու մարդ է մահացել։

«Կենտուկի նահանգի Լորել շրջանում 9 մարդ է մահացել, 5 մարդ մահացել է Սենթ Լուիսում, ևս 2-ը՝ Սքոթ շրջանում՝ Միսսուրիի հարավ-արևելքում», – հաղորդել է հեռուստաընկերությունը՝ հղում անելով Լորել շրջանի շերիֆ Ջոն Ռութին և պաշտոնյաներին։

–00—ՅՄ