Թուրքիան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների շարունակման ուղղությամբ. Էրդողան
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների շարունակման և Մոսկվայի ու Կիևի միջև երկխոսության ուղիների պահպանման համար։ «Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի հայտարարությունը լրագրողների հետ զրույցում։
«Մենք բոլոր ջանքերը կգործադրենք կողմերի միջև բանակցությունները շարունակելու և նրանց միջև երկխոսության ուղիները բաց պահելու համար։ Մեր գլխավոր երազանքը խաղաղության բանակցությունների հստակ արդյունք ստանալն է»,-հայտարարել է Էրդողանը։
Էրդողանը նշել է, որ Անկարան պարզապես կոչ չի անում դադարեցնել հակամարտությունը, այլ միջնորդի դեր է խաղում և հող է նախապատրաստում բանակցային գործընթացի համար։ Նա նշեց հակամարտության դիվանագիտական կարգավորման առաջնահերթությունը։
–00—ՅՄ