Զելենսկին Ստամբուլ մեկնած ՌԴ պատվիրակությունն անվանել է «բուտաֆորիա»

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին քննադատել է Ստամբուլում մայիսի 15-ին նախատեսվող ռուս-ուկրաինական բանակցություններում ներկայացված ՌԴ պատվիրակության կազմը՝ նշելով, որ նրանք ձևական բնույթ են կրում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, Զելենսկին այս մասին ասել է Անկարա ժամանելուն պես։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ Թուրքիա ուղարկված ռուսական պատվիրակության կազմը ցածր է, իսկ նրա մանդատը պարզ չէ։

«Ռուսական պատվիրակության մակարդակն ինձ պաշտոնապես հայտնի չէ, բայց դատելով այն ամենից, ինչ տեսնում ենք, դա ավելի շատ նման է բուտաֆորիայի, – ասել է Զելենսկին։ – Մենք պետք է հասկանանք, թե ինչ մակարդակի է ռուսական պատվիրակությունը, և ինչ մանդատ նրանք ունեն և արդյոք նրանք կարող են որևէ որոշում կայացնել»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ