Ստամբուլում երթևեկության ժամանակ ավտոբուսն ամբողջովին այրվել է

Ստամբուլի Բաշաքշեհիր շրջանում երթևեկության ժամանակ ավտոբուս է այրվել: Այս մասին հայտնում է evrensel.net կայքը:

Վարորդը նկատել է, որ ավտոբուսից ծուխ է գալիս և փոխադրամիջոցը կայանել է ճանապարհի եզրին: Ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել ոստիկաններ և հրշեջներ։

Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը, ավտոբուսն ամբողջովին այրվել է:

–00–ԱՀ