Ուկրաինայի շուրջ կարգավորումն ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման գործընթացները  անկախ են

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ կարգավորման գործընթացը և Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վերականգնման գործընթացներն ընթանում են միմյանցից անկախ։

«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ մեջբերելով ՌԴ նախագահի խոսնակի հայտարարությունները լրագրողների հետ հանդիպումից։

«Մենք այժմ զբաղված ենք Վաշինգտոնի հետ մեր հարաբերությունների վերականգնմամբ, երկխոսության հաստատմամբ, մինչդեռ ուկրաինական կարգավորումը և մեր ազգային շահերի ապահովումը տարբեր գործընթացներ են։ Դրանք կախված չեն միմյանցից», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե երկու ուղիներից ո՞րն է այժմ ավելի առաջնահերթ։

–00—ԱՀ