Մահացել է Ուրուգվայի նախկին նախագահը

Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան մահացել է 89 տարեկան հասակում, հայտարարել է երկրի ներկայիս ղեկավար Յամանդու Օրսին։

«Մեծ ցավով հայտարարում ենք մեր գործընկեր Պեպե Մուխիկայի մահվան մասին։ Նախագահ, ակտիվիստ, առաջնորդ և մենեջեր։ Մենք շատ կկարոտենք քեզ, սիրելի՛ ծերուկ։ Շնորհակալություն ենք հայտնում մեզ տված ամեն ինչի և ձեր ժողովրդի հանդեպ ձեր խորը սիրո համար», – գրել է Օրսին։

–00—ՅՄ