Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարել է լուծարման մասին

Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարել է լուծարման մասին։ Այս մասին հայտնել է քրդական Rudaw հեռուստաալիքը։

Որոշումը կայացվել է կուսակցության 12-րդ համագումարի ժամանակ, որը տեղի է ունեցել մայիսի 5-ից 7-ը։

Եզրափակիչ հռչակագրում նշվում է, որ համագումարը որոշել է լուծարել Քրդստանի աշխատավորական կուսակցության կազմակերպչական կառուցվածքը և դադարեցնել Թուրքիայի դեմ զինված պայքարը, որը ընթանում էր 1984 թվականից։

–00—ՅՄ