Թրամփը կոչ է արել Կիևին անհապաղ համաձայնել Ռուսաստանի հետ բանակցություններին
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կիևի իշխանություններին անհապաղ համաձայնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին՝ բանակցություններ անցկացնել Թուրքիայում։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ ունեցավ ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների համար և առաջարկեց, որ Ուկրաինան վերսկսի ուղիղ բանակցությունները առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում:
Ռուսաստանի առաջնորդը շեշտեց, որ չի բացառում իրական հրադադարի հասնելը, որը կպահպանվի Կիևի ռեժիմի կողմից:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, իր հերթին, Պուտինի առաջարկը լուրջ է անվանել՝ նշելով, որ այն խոսում է խաղաղ լուծում գտնելու ցանկության մասին։ Պեսկովի խոսքով՝ Ուկրաինայի հետ բանակցությունների նպատակն է վերացնել հակամարտության արմատական պատճառները և ապահովել Ռուսաստանի շահերը։
«Ուկրաինան պետք է անհապաղ համաձայնի», – գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։
–00—ՅՄ