Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է նպաստել Ուկրաինայում հրադադարի հաստատմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ Ուկրաինայում հրադադարի և կայուն խաղաղության ապահովման գործում, ասվում է Թուրքիայի ղեկավարի վարչակազմի հայտարարության մեջ, որը ստացել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Թուրքիան պատրաստ է ցանկացած ներդրում ունենալ հրադադարի և կայուն խաղաղության հասնելու գործում, այդ թվում՝ Անկարան պատրաստ է հյուրընկալել բանակցությունները», – ասվում է վարչակազմի հայտարարության մեջ։

–00—ՅՄ