Ռուսաստանին հրթիռների արձակման կայանքներ մատակարարելու մասին պնդումը ծիծաղելի է
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցչությունը, ի պատասխան Reuters գործակալության՝ Ռուսաստանին Fath հրթիռների արձակման կայանքներ մատակարարելու մասին պնդման, այն անվանել է «ծիծաղելի»:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով IRNA-ն, ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցչությունը հայտարարել է. «Այս պնդումը չափազանց ծիծաղելի է։ Ցավալի է, որ Reuters գործակալությունը շարունակում է պնդել Իրանի Իսլամական Հանրապետության հասցեին անհիմն մեղադրանքներ հրապարակելու իր պրակտիկան»:
ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցչությունն ընդգծել է. «Քանի դեռ կողմերի (Ռուսաստանի և Ուկրաինայի – խմբ.) միջև հակամարտությունը շարունակվում է, Իրանը ձեռնպահ կմնա կողմերից որևէ մեկին ցանկացած ռազմական օգնություն տրամադրելուց»:
–00—ՅՄ