Ուկրաինան պատրաստ է հանդիպել, եթե ՌԴ-ն հաստատի լիարժեք, երկարաժամկետ և հուսալի հրադադար․ Զելենսկի
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների հրադադարից հետո։ Ահա, թե ինչպես է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու առաջարկին։
«Մենք սպասում ենք, որ Ռուսաստանը կհաստատի հրադադարը՝ լիակատար, երկարաժամկետ և հուսալի՝ սկսած վաղը՝ մայիսի 12-ից, և Ուկրաինան պատրաստ կլինի հանդիպման», – նշել է նա։
Հիշեցնենք՝ մայիսի 11-ի երեկոյան ելույթի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է Ուկրաինային վերսկսել ուղիղ բանակցությունները, որոնք ընդհատվել էին 2022 թվականի գարնանը: Պետության ղեկավարի խոսքով՝ Կիևի պատվիրակությունը դադարեցրել է մասնակցել խորհրդակցություններին և մերժել է համաձայնագրի նախագիծը: Ռուսական կողմի պնդմամբ՝ սա տեղի է ունեցել արևմտյան գործընկերների ճնշման տակ։
Պուտինը խոսել է Ռուսաստանի լուրջ մտադրությունների մասին՝ բանակցելու Ուկրաինայի հետ։ Նախագահը շեշտել է, որ իրենց գլխավոր նպատակն է վերացնել հակամարտության արմատական պատճառները և հաստատել երկարաժամկետ խաղաղություն «պատմական հեռանկարում»։
–00—ՅՄ