ՄԱԿ-ը չի մեկնաբանել Կիևի հետ ուղիղ բանակցություններ սկսելու Ռուսաստանի առաջարկը

11/05/2025 12:08 Միջազգային

ՄԱԿ-ի քարտուղարությունը չի մեկնաբանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ Ստամբուլում Կիևի իշխանությունների հետ ուղիղ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ։

«Ես մեկնաբանություն չունեմ», – ՏԱՍՍ-ին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը։

Ավելի վաղ Ռուսաստանի առաջնորդը, Կրեմլում լրագրողների հետ զրույցում, առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները։

–00—ՅՄ