Մեծ Բրիտանիայի հետախուզության ղեկավարն առաջին անգամ կին կլինի

11/05/2025 11:28 Միջազգային

Մեծ Բրիտանիայի MI6 հետախուզական գործակալության ղեկավարը առաջին անգամ կլինի կին, քանի որ գործակալության ղեկավարությունը ընտրում է վերջնական հարցազրույցին հասած երեք կին թեկնածուներից մեկին, հաղորդում է Times-ը։

«Պատմության մեջ առաջին անգամ MI6 գաղտնի հետախուզական ծառայությունը կղեկավարի կին։ Պաշտոնի համար հարցազրույցները տեղի են ունեցել անցյալ շաբաթ, և բոլոր երեք վերջնական թեկնածուներն էլ կանայք էին. նրանցից երկուսը MI6-ի սպաներ էին», – գրում է հրատարակությունը։

–00—ՅՄ