Կրեմլը կհայտարարի, թե ով կգլխավորի Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցություններին ՌԴ պատվիրակությունը

11/05/2025 10:15 Միջազգային

Կրեմլը կհայտարարի, թե ով կգլխավորի Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունների համար ռուսական բանակցային թիմը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում լրագրողների հետ զրույցում առաջարկել է մայիսի 15-ից Ստամբուլում վերսկսել Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները։

«Այս մասին նախապես կհայտարարվի», – լրագրողներին ասել է Ուշակովը՝ պատասխանելով այն հարցին, թե ով է գլխավորելու Ստամբուլում ռուսական պատվիրակությունը։

–00—ՅՄ