Պուտինը չի բացառել, որ Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են հանգեցնել նոր հրադադարի
11/05/2025
Միջազգային
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ Ստամբուլում Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները կարող են հանգեցնել նոր հրադադարի, որը կլինի առաջին քայլը դեպի երկարաժամկետ և կայուն խաղաղություն։
Ավելի վաղ, Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության շրջանակներում Մոսկվայում կայացած մամուլի համար արված հայտարարության ժամանակ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանն առաջարկում է Ուկրաինային մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ անցկացնել։
«Չենք բացառում, որ այս բանակցությունների ընթացքում հնարավոր կլինի համաձայնության գալ նոր զինադադարների, նոր և իրական հրադադարի շուրջ, որը կպահպանի ոչ միայն Ռուսաստանը, այլև ուկրաինական կողմը», – ասել է Պուտինը։
–00—ՅՄ