Հնդկաստանի և Պակիստանի սահմանին գիշերը հանգիստ է անցել

Հնդկաստանի և Պակիստանի սահմանին գիշերը հանգիստ է անցել շաբաթ օրվա ուշ երեկոյան լարվածության սրումից հետո, հաղորդում է ANI գործակալությունը։

«Ջամմու քաղաքում իրավիճակը, կարծես, նորմալ է։ Գիշերը անօդաչու թռչող սարքերի, կրակոցների կամ հրետակոծությունների մասին հաղորդագրություններ չեն եղել», – հայտնել է գործակալությունը՝ հրապարակելով քաղաքի փողոցներից տեսանյութ։

Գործակալության տվյալներով՝ Ռաջուրի, Անխոր և Փունչ քաղաքներում ամբողջ գիշեր իրավիճակը հանգիստ է մնացել։

Չնայած սահմանի երկայնքով հարաբերական հանգստությանը, որոշ շրջաններում շարունակում է բարձր պատրաստվածության ռեժիմը։

–00—ՅՄ