Մոսկվան Կիևին առաջարկում է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները
11/05/2025
Միջազգային
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

Ռուսաստանը առաջարկում է Ուկրաինային վերսկսել բանակցությունները, որոնք չեն ընդհատվել Մոսկվայի կողմից, մամոլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք երբեք չենք հրաժարվել ուկրաինական կողմի հետ երկխոսությունից։ Հիշեցնեմ, որ մենք չէ, որ ընդհատեցինք բանակցությունները 2022 թվականին։ Աառաջարկում ենք, որ Կիևի իշխանությունները վերսկսեն բանակցությունները, որոնք նրանք ընդհատել էին 2022 թվականի վերջին», – ասել է պետության ղեկավարը։
Պուտինը շեշտել է, որ խոսքը առանց նախապայմանների ուղիղ բանակցությունների վերսկսման մասին է։ «Մենք առաջարկում ենք սկսել առանց ուշացման, հինգշաբթի՝ մայիսի 15-ին, Ստամբուլում, որտեղ դրանք անցկացվել էին ավելի վաղ և որտեղ ընդհատվել էին», – հավելել է նախագահը։
–00—ՅՄ