Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ մի քանի տարի առաջ իրեն փորձել են թունավորել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ մի քանի տարի առաջ իր դեմ մահափորձ է կատարվել։ Ֆիդանը 24TV-ին տված հարցազրույցում պնդել է, որ դա թունավորում է եղել։

Նախարարի խոսքով՝ հանցագործները իրեն սպանելու համար օգտագործել են մկնդեղ և սնդիկ։

«Ավելի ուշ դա հայտնի դարձավ թեստերի արդյունքում։ Դա 4-5 տարի առաջ էր», – ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը։

Հաքանը չի մանրամասնել միջադեպը՝ հստակեցնելով, որ հանցագործների հետքերը տանում են Թուրքիայից դուրս։

«Թշնամիները ոչ միայն ներսում են, այլև դրսում», – ասել է նա։

–00—ՅՄ