Իրանի արտգործնախարարը մեկնել է Սաուդյան Արաբիա
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Ջիդդա՝ բարձր մակարդակի բանակցություններ վարելու իր գործընկերոջ և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հայտնում է IRNA–ն:
Արաղչին մեկնել է Ջիդդա՝ հանդիպելու Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային զարգացումները և միջազգային հարցերը։
Մայիսի 10–ին ավելի ուշ Իրան ԱԳ նախարարը կմեկնի Դոհա՝ մասնակցելու Իրան-արաբական աշխարհ երկխոսության գագաթնաժողովին: Գագաթնաժողովի քննարկումների առանցքում է լինելու տարածաշրջանային համագործակցությունը:
Մինչ մեկնելը Իրանի արտաքին գործերի նախարարը լրագրողներին ասել է, որ Սաուդյան Արաբիա իր այցը մի մասն է տարածաշրջանային խորհրդակցությունների, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ անուղղակի բանակցությունների։
Ըստ նրա՝ միջուկային հարցերի վերաբերյալ տարածաշրջանի երկրների մտահոգությունները կարևոր են ցանկացած կայուն համաձայնագրի հասնելու համար։
–00—ՅՄ