Տուսկը խոսել է Ուկրաինայի հարցում Լեհաստանի և Ֆրանսիայի նախաձեռնությունների մասին

Լեհաստանի և Ֆրանսիայի իշխանությունները նոր նախաձեռնություններ կառաջարկեն Ուկրաինայում իրավիճակի կարգավորման համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Ֆրանսիա մեկնելուց առաջ, որտեղ կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ բարեկամության և խորացված համագործակցության պայմանագիր ստորագրելու համար։

Տուսկի բնորոշմամբ՝ այս նոր համաձայնագիրը մեծ նշանակություն կունենա ԵՄ-ի ամրապնդման համար։

«Նախագահ Մակրոնի հետ միասին մենք կառաջարկենք տարբեր նախաձեռնություններ Ուկրաինայում խաղաղության, ամբողջ Եվրամիության պաշտպանունակության ամրապնդման, սահմանների ամրապնդման համար, հատկապես Ռուսաստանի և Բելառուսի հետ արևելյան սահմանը», – ասել է Տուսկը։

Ավելի վաղ երկրները պայմանավորվել էին երկկողմ համաձայնագրի շուրջ, որը ներառում է, ի թիվս այլ հարցերի, պաշտպանության, միջուկային էներգետիկայի, տրանսպորտի, ինչպես նաև գիտական, լեզվական և մշակութային համագործակցության հարցերը։

–00–ԱՀ