Հնդկաստանում պայթյուններ են որոտացել ԱԹՍ–ի ենթադրյալ հարձակումների հետևանքով

08/05/2025 23:14 Միջազգային

Հնդկական Քաշմիրի Ջամմու քաղաքում մայիսի 8–ի ուշ երեկոյան պայթյուններ են որոտացել։ Հնդկաստանի ռազմական աղբյուրները կասկածում են, որ դա պակիստանյան անօդաչու թռչող սարքի հարձակում է:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը:

Reuters–ի լրագրողը հայտնել է, որ քաղաքում կարմիր լույսեր և արկեր են երևացել։ Հնդիկ պաշտոնյան, որ խնդրել է չհրապարակել իր անունը, հայտնել է , որ հարձակման են ենթարկվել Ջամմուի մի քանի հատվածներ և Ախնուր, Սամբա և Կաթհուա քաղաքները:

–00—ՍՊ