Մոդին զգոնության կոչ է արել՝ առաջին անգամ անդրադառնալով Պակիստանի հետ բախումներին
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին «շարունակական զգոնության» և «հստակ հաղորդակցության» կոչ է արել՝ Պակիստանի հետ ռազմական բախումից հետո իր առաջին մեկնաբանություններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։
Կառավարության նախարարների հետ հանդիպման ժամանակ Մոդին շեշտել է, որ անհրաժեշտ է ներքին շատ ուժեղ համակարգում և ամրություն՝ հարևան երկրի հետ բախումների ֆոնին։
Ավելի վաղ Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը քաղաքական առաջնորդների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Պակիստանում թիրախների դեմ երկրի ռազմական գործողությունը շարունակվում է։
Հնդկաստանը հայտարարել է, որ մայիսի 7-ի առավոտյան Պակիստանում և Պակիստանի կողմից վերահսկվող Քաշմիրի հատվածում իրականացրել է «Սինդուր գործողությունը»՝ հարվածներ հասցնելով ինը թիրախի, որոնք ծառայում էին որպես ահաբեկչական ճամբարներ։
Ըստ CNN-ի՝ Հնդկաստանը նաև հայտարարել է, որ մայիսի 8-ի առավոտյան թիրախավորել է Պակիստանի մի քանի հատվածներում հակաօդային պաշտպանության համակարգեր։
Հնդկաստանի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ մայիսի 7-ից պակիստանյան կողմի գնդակոծությունից զոհվել է 16 քաղաքացիական անձ, այդ թվում՝ երեխաներ։ Պակիստանում հնդկական հարվարծների հետևանքով զոհվել է 31 խաղաղ բնակիչ։
–00–ԱՀ