Թրամփը մայիսի 8-ը հայտարարել է Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի օր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հռչակագիրը, որով մայիսի 8-ը հայտարարել է Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի օր, հայտնել են Սպիտակ տանը։

Այսօր մեր ազգը հպարտությամբ նշում է ֆաշիզմի դեմ դաշնակիցների հաղթանակի 80-ամյակը, որը համաշխարհային պատմության մեջ մեծագույն հաղթանակներից մեկն է, ասված է հռչակագրի տեքստում։

Թրամփը հիշեցրել է, որ նացիստական ռեժիմի դեմ պայքարում զոհվել է ավելի քան 250 հազար ամերիկացի:

–00—ՍՊ