ԵՄ-ն կոչ է անում Հնդկաստանին և Պակիստանին քայլեր ձեռնարկել ապաէսկալացման ուղղությամբ

ԵՄ-ն ուշադիր հետևում է Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունների սրման հետ կապված իրավիճակի զարգացմանը և կարծում է, որ կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն լարվածության թուլացման ուղղությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի մամուլի քարտուղար Անուար ալ Անունին։«Մենք կոչ ենք անում երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել և անհապաղ քայլեր ձեռնարկել ապաէսկալացման ուղղությամբ։ ԵՄ-ն կոչ է անում  հակամարտությունը լուծել բանակցային ճանապարհով», – մայիսի 7-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ալ Անունին։

Նա ասել է, որ Կալասն այս հարցը քննարկել է Հնդկաստանից և Պակիստանից իր գործընկերների հետ։ Հնդկա-պակիստանյան հակամարտությունը կքննարկվի նաև ԵՄ արտաքին գործերի խորհրդի ոչ պաշտոնական նիստում, որը Վարշավայում տեղի կունենա մայիսի 7-8-ը։

–00–ԱՀ