Ռուսաստանն ու Ուկրաինան հարվածներ են հասցրել միմյանց․ Կիևում կա 2 զոհ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

Ռուսաստանը և Ուկրաինան վերջին օրվա ընթացքում շարունակել են հարվածներ հասցնել մեկը մյուսի տարածքին։ ՌԴ Բրյանսկի մարզում մայիսի 6-ի երեկոյից սկսած և մայիսի լույս 7֊ի գիշերվա ընթացքում խոցվել է ավելի քան 140 օդային թիրախ, այդ թվում՝ մեկ թևավոր հրթիռ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ի ռուսական ծառայությունից, այս մասին հայտնել է Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մայիսի 6֊ին, Մոսկվայի ժամանակով ժամը 18:40-ից հետո Բրյանսկի մարզի տարածքում հակաօդային պաշտպանության համակարգերը «ոչնչացրել և որսացել» են 31 անօդաչու թռչող սարք, իսկ նախորդ 24 ժամվա ընթացքում՝ ևս 35-ը։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հայտարարության համաձայն՝ մայիսի 6-ի երեկոյան և մայիսի 7-ի գիշերը խոցվել է Ռուսաստանի մայրաքաղաք թռչող 19 ուկրաինական ԱԹՍ։ Անօդաչուները թռչում են Մոսկվայի վրայով արդեն երրորդ օրն անընդմեջ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ