Թուրքիան դատապարտել է Հնդկաստանի հարձակումը Պակիստանի վրա

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ)  հաղորդագրություն է տարածել և մտահոգություն հայտնել Հնդկաստանի և Պակիստանի միջև տեղի ունեցած բախումների վերաբերյալ։

Նշվում է, որ  մայիսի 6-ին Հնդկաստանի կողմից արված հարձակումը լայնածավալ պատերազմի վտանգ է ստեղծել և Թուրքիան դատապարտում է այդ տեսակ պառակտիչ քայլերը և քաղաքացիական անձանց ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։

Հայտարարության մեջ կողմերին կոչ է արվել  գործել ողջամիտ և խուսափել  միակողմանի գործողություններից։

«Հույս ունենք, որ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն տարածաշրջանում լարվածությունը պահ առաջ նվազեցնելու  համար ու կստեղծվեն անհրաժեշտ մեխանիզմներ՝ այդ թվում ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում,  նման դեպքերի կրկրնությունը կանխելու համար»,- նշվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Հնդկաստանի բանակը մայիսի 7-ին ռազմական գործողություն է մեկնարկել Պակիստանի ուղղությամբ:

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

–00—ՅՄ