Իրակլի Կոբախիձեն ընտրվել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընտրվել է երկրում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը:

Կուսակցության նախագահի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր քաղաքականությունից հեռանալու ու կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին։

–00–ԱՀ