ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Հնդկաստանին և Պակիստանին ցուցաբերել առավելագույն զսպվածություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խիստ մտահոգված է Հնդկաստանի կողմից Պակիստանի ներսում թիրախների վրա հասցված հարվածներով և կոչ է անում երկու երկրներին էլ ցուցաբերել առավելագույն զսպվածություն, հայտարարել է նրա խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է Հնդկաստանի կողմից վերահսկողության գծի և միջազգային սահմանի երկայնքով իրականացվող ռազմական գործողություններով։ Նա կոչ է անում երկու երկրներին էլ ցուցաբերել առավելագույն ռազմական զսպվածություն։ Աշխարհը չի կարող թույլ տալ Հնդկաստանի և Պակիստանի միջև ռազմական բախում», – ասել է Դյուժարիկը։

–00—ՅՄ