Պակիստանը ներկայացրել է ռազմական գործողությունները դադարեցնելու պայմանը
07/05/2025
Միջազգային
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

Պակիստանը չի սրի լարվածությունը Հնդկաստանի հետ հակամարտության մեջ, եթե դադարեցնի «Սինդուր» ռազմական գործողությունը և այլ ագրեսիվ գործողությունները, Bloomberg հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։
«Մենք ամբողջ ընթացքում ասել ենք, որ ոչինչ չենք ձեռնարկի Հնդկաստանի դեմ։ Եթե Հնդկաստանը նահանջի, մենք անպայման կդադարեցնենք ռազմական գործողությունները։ Բայց քանի դեռ մեզ վրա հարձակվում են, մենք ստիպված կլինենք պատասխանել, մենք ստիպված կլինենք պաշտպանվել», – ասել է Ասիֆը։
Երբ հաղորդավարը հարցրել է փոխադարձ հարվածներից հետո բանակցությունների հնարավորության մասին, նախարարը պատասխանել է, որ ինքը «տեղյակ չէ նման շփումներից»։