Պուտինն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը

Տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հեռախոսազրույցը։

Վլադիմիր Պուտինը և Բենյամին Նեթանյահուն ջերմ շնորհավորանքներ են փոխանակել Մեծ Հաղթանակի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ: Ռուսաստանի նախագահը առողջության և բարեկեցության մաղթանքներ է փոխանցել Իսրայելում բնակվող վետերաններին:

Նշվել է երկու երկրների վճռականությունը՝ հակազդելու Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման և պատմությունը կեղծելու փորձերին։

Ընդգծվել է Կարմիր բանակի և ամբողջ սովետական ժողովրդի վճռական ներդրումը նացիզմի պարտության մեջ: Պատերազմի հերոսների, հաղթանակի համար իրենց կյանքը զոհաբերածների հիշատակը սրբորեն հարգվում է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Իսրայելում, որտեղ մայիսի 9-ը նույնպես պետական \ uտոնացույց է։

Զրույցի ընթացքում քննարկվել են նաեւ մերձավորարեւելյան տարածաշրջանում տիրող իրավիճակի եւ երկկողմ հարաբերությունների շուրջ արդիական հարցերը:

–00—ՍՊ