Թրամփի վարչակազմը 1000-ական դոլար կվճարի անօրինական միգրանտներին՝ ԱՄՆ-ից կամավոր մեկնելու դեպքում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է պարգևատրման տեսքով 1000-ական դոլար վճարել այն անօրինական միգրանտներին, որոնք կորոշեն կամավոր լքել երկիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 5-ին հայտարարություն է տարածել ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը։

«Եթե դուք այստեղ եք անօրինականորեն, ապա «ինքնաարտաքսումն» ԱՄՆ-ից հեռանալու լավագույն, առավել անվտանգ և նվազագույն ծախսեր պահանջող միջոցն է՝ խուսափելու ձերբակալությունից», – մեջբերված է գերատեսչության ղեկավար Քրիստի Նոյեմի խոսքը հայտարարության մեջ։

Նախարարությունն առաջարկում է վճարել ուղևորության վարձը և պարգևատրում ստանալ CBP Home բջջային հավելվածի միջոցով՝ տուն վերադառնալու համար: Յուրաքանչյուր անօրինական միգրանտ, որն այս հավելվածն օգտագործում է «ինքնաարտաքսման» համար, հայրենիք վերադառնալու փաստը հաստատելուց հետո ստանում է 1000 դոլար:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ