ՄԱԿ-ը նախազգուշացնում է Գազայում աճող հումանիտար աղետի մասին

Գազայի հատվածում, որտեղ Իսրայելի իշխանություններն արդեն իններորդ շաբաթն անընդմեջ գրեթե ամբողջությամբ արգելափակում են օգնության մատակարարումները, սրընթաց վատթարանում է հումանիտար իրավիճակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախազգուշացրել են ՄԱԿ-ի մարդասիրական հաստատություններն ու նրանց գործընկեր կազմակերպությունները:

ՄԱԿ-ի հումանիտար հարցերով համակարգողի գլխավորած խմբի ներկայացուցիչներն ընդգծել են, որ Իսրայելի ծրագրերը հակասում են հիմնարար մարդասիրական սկզբունքներին: Հայտարարության համաձայն՝ առաջարկվող միջոցառումները կխորացնեն խաղաղ բնակիչների տառապանքները, ովքեր արդեն չունեն բավարար սնունդ և ջուր, ինչպես նաև բժշկական օգնություն:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

–00—ՍՊ