Բոլոր 133 կարդինալ ընտրողները ժամանեցին Հռոմ՝ նոր պապին ընտրելու համար

Բոլոր 133 կարդինալ ընտրողները ժամանեցին Հռոմ՝ նոր պապին ընտրելու համար, հայտնում է Վատիկանի մամուլի ծառայությունը։

Նոր պապի ընտրությունը՝ կոնկլավը, կսկսվի մայիսի 7-ին։

Կարդինալ Քևին Ֆարելը Սուրբ Պետրոսի տաճարում անցկացրեց կարդինալ ընտրողների համար սենյակներ հատկացնելու վիճակահանությունը։ Այնտեղ նրանք կմնան մեկուսացված կոնկլավի ողջ ընթացքում։ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի նախորդ ընտրությունը 2013 թվականին տևեց երկու օր։

Տեսանյութը՝ հղմամբ։ 

–00—ՍՊ