Սի Ցզինպինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք Մայիսի 9-ի տոնակատարություններին

Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով մայիսի 9-ին մասնակցելու է Մոսկվայում կայանալիք շքերթին, այս լուրը հաստատել է երկրի արտաքին գործերի նախարարությունը:

Չինաստանի ԱԳՆ կայքը հայտնում է, որ Սի Ցզինպինը պետական ​​այցով կմեկնի Ռուսաստան և կմասնակցի «Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի» տոնակատարությանը։

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ այցը կտևի մայիսի 7-ից 10-ը։

-00–ԱՀ