Ուկրաինայի հետ խաղաղությունն անխուսափելի է. Պուտին

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղությունն անխուսափելի է, դա միայն ժամանակի հարց է։  Նման հայտարարությամբ է  հանդես եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` «Ռուսաստան, Կրեմլ, Պուտին, 25 տարի» վավերագրական ֆիլմի համար տված հարցազրույցում:

Նույն հարցազրույցում նա նշել է, որ Ռուսաստանը հատուկ գործողությունը չի սկսել ավելի վաղ, մասնավորապես՝ 2014 թվականին, քանի որ պատրաստ չէր միայնակ դիմակայել ամբողջ Արևմուտքին։ Պուտինի խոսքերով` երկիրն այժմ ունի բավարար ուժ և ռեսուրսներ՝ 2022 թվականին սկսվածը տրամաբանական ավարտին հասցնելու համար։

–00–ԱՀ