ՌԴ որոշումը համարում ենք անբարյացակամ քայլ և ակնկալում բացատրություն. Ադրբեջանի ԱԳՆ

Ռուսական կողմի այս որոշումը համարում ենք անբարյացակամ քայլ և ակնկալում հստակ բացատրություններ. այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով ադրբեջանցի պատգամավորի մուտքը ՌԴ արգելելը:
«Միջադեպի կապակցությամբ մեր դեսպանատան միջոցով անմիջապես կապ է հաստատվել ՌԴ ԱԳՆ-ի հետ: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ դեպքը կհետաքննվի, սակայն որոշման պատճառների մասին բացատրություն չի տվել», – ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Մոսկվայի օդանավակայանում Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր է բերման ենթարկվել, նրա մուտքը ՌԴ արգելվել է, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

–00–ԱՀ