Լոնդոնը չի կարող միջնորդ լինել Ուկրաինայի հարցի կարգավորման գործում․ Պեսկով

Մեծ Բրիտանիան միակողմանի դիրքորոշում է ընդունել ուկրաինական հակամարտության հարցում, ուստի չի կարող միջնորդ լինել։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Լոնդոնը դեռևս հատուկ չի հավակնել միջնորդի դերին։ Միջնորդ կարող է լինել այն անձը, ով հավասար հեռավորություն ունի հակամարտության կողմերի նկատմամբ։ Լոնդոնը այդպիսին չէ և չի կարող լինել», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Լոնդոնի գործողությունները ուղղակիորեն աջակցում են նացիզմին, և արդյոք Մեծ Բրիտանիան զրկում է իրեն խաղաղության գործընթացում միջնորդ դառնալու հնարավորությունից։

–00—ՅՄ