Զելենսկին ուղիղ սպառնում է մայիսի 9-ին Մոսկվա մեկնող առաջնորդներին․ Զախարովա
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ժամանակ հրադադարից հրաժարված Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները ուղիղ սպառնալիք են այն օտարերկրյա պետությունների ղեկավարների համար, որոնք կժամանեն Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին մասնակցելու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա ընդգծել է, որ Զելենսկին «միանշանակ սպառնալիք է հնչեցրել համաշխարհային առաջնորդների հասցեին»։ «Ռուսաստանի տարածքում յուրաքանչյուր ահաբեկչական հարձակումից հետո Կիևի ռեժիմը, նրա անվտանգության ծառայությունները և անձամբ Զելենսկին պարծենում են, որ դա իրենց ձեռքի գործն է, և որ այդպես էլ շարունակվելու է։ Հետևաբար, այն արտահայտությունը, որ նա «չի երաշխավորում մայիսի 9-ին Ռուսաստանի տարածքում անվտանգությունը», քանի որ դա նրա պատասխանատվության գոտում չէ, իհարկե, ուղղակի սպառնալիք է», – նշել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ Զելենսկին սպառնում է մայիսի 9-ին շքերթներին և արարողակարգային միջոցառումներին մասնակցող վետերանների ֆիզիկական անվտանգությանը։
–00—ՅՄ