Ինքնազգացողության վատթարացման պատճառով Սերբիայի նախագահը չեղարկել է ԱՄՆ իր այցը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը չեղարկել էր իր այցը ԱՄՆ, նա հոսպիտալացվել է Բելգրադի Ռազմաբժշկական ակադեմիա, հաղորդում է РТС-ը։

«Վուչիչին այսօր ընդունել են Ռազմաբժշկական ակադեմիայում, որտեղ նրան դիմավորել են առողջապահության նախարարը և բժիշկ Դրագան Դինչիչը», – հաղորդել է հեռուստաալիքը։

Այնուհետև քաղաքական գործչի ինքնազգացողությունը վատացել է, և բժիշկների հետ խորհրդակցելուց հետո նա որոշել է վերադառնալ Սերբիա։ Վուչիչի վարչակազմը դեռևս հայտարարություն չի տարածել։

Սերբիայի առաջնորդը նշել է, որ Ֆլորիդա կատարած այցի ընթացքում ակնկալում էր հանդիպել Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հետ։ Այնտեղ նա հասցրել է հանդիպումներ ունենալ մի քանի կոնգրեսականների և Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանիի հետ։

–00—ՅՄ