Նեթանյահուն հայտարարել է Դամասկոսի նախագահական պալատի մոտ գտնվող թիրախին հարվածելու մասին

Իսրայելը հարված է հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի նախագահական պալատի մոտ գտնվող թիրախին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է The Times of Israel-ից, այս մասին համատեղ հայտարարություն են տարածել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

«Սա հստակ նախազգուշացում է սիրիական վարչակարգին։ Մենք թույլ չենք տա զորքեր ուղարկել Դամասկոսից հարավ կամ որևէ սպառնալիք դրուզների համայնքին», – մեջբերում է անում հրատարակությունը հայտարարությունից:

BBC-ն իր հերթին նշում է, որ իսլամիստական զինված խմբերի և Սիրիայում կրոնական փոքրամասնություն հանդիսացող դրուզների միջև Դամասկոսի մերձակայքում մահացու բախումներ են տեղի ունեցել։ Ըստ հրապարակման՝ իրավիճակին ևս մեկ անգամ միջամտել են «արտաքին խաղացողներ», այդ թվում՝ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել՝ պաշտպանելու դրուզ քաղաքացիական անձանց։

–00—ՅՄ