Հռոմում կայանալիք ԱՄՆ-Իրան բանակցությունները հետաձգվել են. Reuters
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների չորրորդ փուլը, որը պետք է տեղի ունենար մայիսի 3-ին Հռոմում, հետաձգվել է. հանդիպման նոր ամսաթիվ կնշանակվի՝ «կախված ԱՄՆ-ի մոտեցումից»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Reuters-ին հայտնել է իրանցի մի բարձրաստիճան պաշտոնյա, որի անունը չի նշվում։
«Միջուկային թեմայի շուրջ բանակցությունների ընթացքում Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները չեն օգնում կողմերին լուծել միջուկային վեճը դիվանագիտության միջոցով։ Կախված ԱՄՆ-ի մոտեցումից՝ կհայտարարվի բանակցությունների հաջորդ փուլի օրը», – ասել է պաշտոնյան։
Օմանը, որը հանդիսանում է կողմերի միջև բանակցությունների միջնորդ, մայիսի 1-ին հայտնել է, որ մայիսի 3-ին նախատեսված քննարկումների օրը փոխվել է՝ «լոգիստիկ պատճառներից ելնելով»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ