Իրանի և ԱՄՆ-ի միջև նախատեսված բանակցությունները հետաձգվել են

Իրանի և ԱՄՆ-ի միջև մայիսի 3-ին նախատեսված բանակցությունները հետաձգվել են, հայտնել է Օմանի արտաքին գործերի նախարարունից՝ նշելով, թե պատճառը տեխնիկական խնդիրներն են:

Հանդիպման նոր ամսաթիվը կհայտարարվի, երբ կողմերը համաձայնության հասնեն:

Axios-ի աղբյուրն էլ իր հերթին հայտնել է՝ մայիսի 3-ին Հռոմում նախատեսված Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ամերիկա-իրանական խորհրդակցությունների հերթական փուլը կարող է հետաձգվել։

–00—ՍՊ