Էրդողանի և Մակրոնի հաճախակի շփումների արդյունքը

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․

«Նավագնացության ոլորտի ֆրանսիական հսկան՝ CMA CGM ընկերությունը, որը խոշորագույնն է Ֆրանսիայում եւ չորորդն է աշխարհում, այսօր Սիրիայի կառավարության հետ ստորագրել է Լաթակիայի նավահանգստի երկարամյա կառավարման պայմանագիր:

Համաձայնագրի ստորագրմանը ներկա է եղել նաեւ Սիրիայի այսպես կոչված ժամանակավոր նախագահ Ալ Շարաան:

Ըստ էության, այս համաձայնագիրը կարելի է համարել Մակրոն-Էրդողան հաճախակի դարձած շփումների արդյունք: Իհարկե գուցե սա միակ արդյունքը չէ, սակայն արդյունքներից մեկն է թերեւս անկասկած: Սիրիայի կառավարությունը հազիվ թե ունենար Ֆրանսիայի նավագնացային հսկայի հետ այդպիսի պայմանագիր ստորագրելու ինքնուրույնություն, եթե դրան դեմ լիներ Թուրքիան:

Հիշեցնեմ նաեւ, որ փետրվարի սկզբին նշանակվելով Սիրիայի ժամանակավոր նախագահ, Ալ Շարաան այց կատարեց Թուրքիա եւ հանդիպում ունեցավ Էրդողանի հետ: Թուրքիայից վերադարձից անմիջապես հետո Ալ Շարաայի հետ հեռախոսազրույց ունեցավ Մակրոնը, շնորհավորելով նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հրավիրելով «առաջիկա շաբաթներին» այցելել Փարիզ:

Ընդ որում, դրանից օրեր անց էլ տեղի ունեցավ Մակրոն-Էրդողան հեռախոսազրույց: Այդ հեռախոսազրույցներն ընդհանրապես՝ նոյեմբերից ի վեր կարծես թե կրում էին կանոնավոր բնույթ՝ մոտ- հեռախոսազրույց, ինչը Թուրքիայի ու Ֆրանսիայի նախագահների պարագայում բավականին դինամիկ ռեժիմ է:

Ալ Շարաան իհարկե դեռեւս չի այցելել Փարիզ:

Իսկ ինչ արած կլինի Փարիզն Անկարայի համար, որպեսզի վերջինս՝ եթե չնպաստեր, ապա չխանգարեր Լաթակիայում նավահանգստի տնօրինման պայմանագրին:

Ի դեպ, հիշեցնեմ, որ շաբաթներ առաջ Սիրիայի կառավարությանն ու Թուրքիային լոյալ ջոկատները հենց Լաթակիայում էին բառի բուն իմաստով մորթում ալավիական բնակչությանը»:

–00—ՍՊ