«Ռուսաստան։ Կրեմլ։ Պուտին։ 25 տարի» ֆիլմում ՌԴ նախագահը կպատասխանի ամենասուր հարցերին
01/05/2025
Միջազգային
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

Նոր վավերագրական ֆիլմը պետության ղեկավարի մասին կցուցադրվի «Ռոսիա 1» հեռուստաալիքով մայիսի 4-ին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր վավերագրական ֆիլմում կպատասխանի 25 տարվա ընթացքում ՌԴ-ում և աշխարհում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերին։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ֆիլմի անոնսին։
Նոր վավերագրական ֆիլմը պետության ղեկավարի մասին «Ռուսաստան։ Կրեմլ։ Պուտին։25տարի» կցուցադրվի «Ռոսիա 1» հեռուստաալիքով մայիսի 4-ին։
«Պուտինի հետաքրքիր կադրերն ու պատասխանները 25 տարվա ընթացքում Ռուսաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին ամենասուր հարցերին», – հայտնել է «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինը:
Առաջին անգամ Պուտինը Ռուսաստանի նախագահի պաշտոնում ընտրվել է 2000 թվականի մարտի 26-ին: Պաշտոնը ստանձնել է 2000 թվականի մայիսի 7-ին:
–00–ԱՀ