Ուկրաինան համաձայնել է ԱՄՆ-ի 22 կոնկրետ պայմաններին՝ ՌԴ-ի հետ խաղաղ համաձայնության հասնելու համար

Լոնդոնում կայացած բանակցությունների ընթացքում Վաշինգտոնն ու Կիևը հասել են համաձայնության ռուս-ուկրաինական պատերազմի խաղաղ կարգավորման շուրջ 22 կոնկրետ պայմանների վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։

«Ուկրաինացիների հետ անկեղծ և բարդ քննարկումների ընթացքում մենք ներկայացրել ենք 22 բացառիկ կոնկրետ պայման, և կարծում ենք, որ այժմ շատ շահեկան դիրքում ենք գտնվում»,-ասել է Քելլոգն՝ ընդգծելով, որ չնայած բոլոր պայմանները ցանկալի չեն եղել ուկրաինական կողմի համար, դա «բնական է ցանկացած բանակցության ընթացքում»։

Քելլոգի խոսքով՝ Ուկրաինան համաձայնել է որոշ տարածքների դե ֆակտո զիջման, այսինքն՝ պահպանելով փաստացի իրավիճակը ռազմաճակատում, սակայն առանց այդ տարածքների դե յուրե ճանաչման։

«Ուկրաինացիները պատրաստակամություն են հայտնել չպահանջել այն տարածքները, որոնք փաստացի գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ։ Նրանք ինձ այդ մասին ասել են անցած շաբաթ։ Նրանք հասկանում են, որ հրադադարի հաստատման դեպքում կողմերն իրենց զբաղեցրած դիրքերում կմնան»,-ասել է բանագնացը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ