Ուկրաինայի ԶՈւ–ն հարձակվել է Ալեշկի բնակավայրի վրա. կա 7 զոհ, 20 վիրավոր

Ուկրաինական զորքը հարձակվել է Խերսոնի մարզի Ալեշկի բնակավայրի շուկայի վրա։ Նախնական տվյալներով՝ զոհվել է առնվազն 7 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 20-ը։ Այս մասին Telegram–ի իր ալիքում հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն։

«Մոտավորապես ժամը 9:30-ին Ալեշկիում՝ կենտրոնական շուկայի տարածքում, Ուկրաինայի զինված ուժերը FPV անօդաչուներով զանգվածային հարձակում են գործել խաղաղ բնակիչների վրա: Հարձակման պահին շուկայում շատ մարդիկ են եղել: Նախնական տվյալներով՝ զոհվել է առնվազն 7 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 20-ը», – գրել է Սալդոն:

–00–ՀԱ