Թրամփը Կիևի հետ գործարքը գնահատել է 350 միլիարդ դոլար
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NewsNation հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Կիևի հետ հանքարդյունաբերության գործարքի շրջանակներում Միացյալ Նահանգները տեսականորեն կարող է ստանալ ավելի քան 350 միլիարդ դոլար։
«Կնքել ենք մի գործարք, որտեղ տեսականորեն կարող ենք ստանալ 350 միլիարդ դոլարից շատ ավելին», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ մեկնաբանելով համաձայնագիրը։
Նա հավելել է, որ հազվագյուտ մետաղները «մեծ ակտիվ» են Ուկրաինայի համար։
Սպիտակ տան ղեկավարը բացատրել է, որ նշված գումարը Կիևի իշխանություններին փոխանցվել է ֆինանսական տրանշերի և զենքի մատակարարումների միջոցով իր նախորդ՝ դեմոկրատ Ջո Բայդենի կողմից։
Թրամփը նշել է՝ Վատիկանում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ շատ լավ կլինի, եթե Միացյալ Նահանգները և Ուկրաինան համաձայնության գան, և նա ստորագրի համաձայնագիրը, քանի որ Ռուսաստանը շատ ավելի մեծ է և շատ ավելի ուժեղ է, Ռուսաստանը առաջ է շարժվում։
–00—ՅՄ