Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ը հատուկ օր է անվանել ողջ Ռուսաստանի համար

Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ը հատուկ օր է անվանել ողջ Ռուսաստանի համար։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ միայն հասկանալով, թե ինչ գնով է բաժին հասել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, կարելի է ճիշտ որոշել մեր երկրի ապագան և առաջնահերթություններ սահմանել:

Պուտինը ելույթի ժամանակ նաև կարևորել է, որ հատուկ ռազմական գործողության հերոսներն արդեն սկսել են աշխատել ռուս երիտասարդների հետ․ «Նրանք ուղղակիորեն աշխատում են երիտասարդների հետ, ուղղակիորեն խոսում են այն մասին, թե ինչ են տեսել, ինչով են զբաղվել և ինչպես են գնահատում այն, ինչ կատարվում է երկրում և աշխարհում», – պատմել է ՌԴ նախագահը:

–00—ՍՊ