Կրեմլից հայտարարել են՝ խաղաղության գործարքը պետք է կնքվի Ուկրաինայի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ
30/04/2025
Միջազգային
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

Խաղաղության գործարքը պետք է կնքվի Ուկրաինայի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ, հայտարարել են Կրեմլում։ Այժմ, ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ռուսաստանի իշխանություններն Ուկրաինայից ուղիղ բանակցություններ սկսելու պատասխան են սպասում։
Նա ասել է, որ ռուսական կողմը երախտապարտ է պետություններին բանակցային գործընթացում գործադրած ջանքերի համար, և դրանք պետք է արդյունք տան:
Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Վաշինգտոնը ցանկանում է արագ առաջընթացի հասնել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում, սակայն դա բարդ գործընթաց է․ «Ուկրաինական ճգնաժամի կարգավորումը չափազանց բարդ գործընթաց է, կան բազմաթիվ հարցեր և մանրամասներ, որոնք պետք է լուծվեն կարգավորումից առաջ»,- ասել է նա։
–00—ՍՊ