Հունաստանի վարչապետը մայիսին կմեկնի Թուրքիա
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մայիսին կմեկնի Թուրքիա՝ հանդիպելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հունական կողմի դիվանագիտական աղբյուրները դեռևս հստակ չեն նշում, թե Միցոտակիսի Ստամբուլ այցը երբ կկայանա, միայն նշվում է, որ կլինի մայիսի առաջին շաբաթների ընթացքում։ Այս մասին հայտնում է Էրմենիհաբեր֊ը։
Էրդողան-Միցոտակիս հանդիպումից առաջ նախատեսված է նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսի այցը Թուրքիա։
Նշվում է, որ բացի վերոնշյալ այցից Գերապետրիտիսը մայիսի 13-14-ին կայցելի Թուրքիա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումներին։
Այդ ընթացքում նա կհանդիպի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ, որն ըստ հունական դիվանագիտական աղբյուրների, կլինի Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի վերջին հանդիպման շարունակությունը։
–00–ԱՀ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ ՏԿԵՆ-ում «խաղաղության խաչմերուկն» են քննարկել
-
Արփինե Սարգսյանը փոխել է Սյունիքի, Գեղարքունիքի և Արմավիրի պարեկային ծառայությունների պետերին
-
Ռուբինյան-Քըլըչ հաջորդ հանդիպումը հնարավոր է կայանա Թուրքիայում
-
ԱԽ քարտուղարը ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն է քննարկել Ամերիկայի հայկական համագումարի հետ
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է